«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց ևս հինգ տարով։
Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Միլերի պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2021 թվականը։
Այսպիսով, ըստ ՏԱՍՍ-ի, Միլերը կարող է դառնալ «ամենաերկարակյաց» ղեկավարը՝ թե՛ «Գազպրոմ»-ում պաշտոնավարման ժամկետով և թե՛ առհասարակ Ռուսաստանի գազային արդյունաբերության ոլորտում։ Միլերը «Գազպրոմ»-ը ղեկավարում է 2001 թվականից։