ՄԱԿ-ի տվյալներով՝ երեկ առնվազն 50 մարդ է մահացել Սիրիայի հյուսիսում բժշկական հաստատությունների և դպրոցների վրա օդային հարձակումների հետևանքով:
Հարձակումներից մեկի թիրախը եղել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, շենքի փլուզումը 7 հոգու մահվան պատճառ է դարձել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը միջազգային օրենքների կոպիտ խախտում է որակել այդ հարձակումները, որոնք տեղի են ունեցել գերտերությունների՝ հրադադարի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո: