Մատչելիության հղումներ

Հանգստյան օրերին՝ ավելի քան 2500 կրակոց շփման գծում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 60 (23 արկ) և 82 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (7 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG