Երեկ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում ընտրում էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների:
Համայնքների խոշորացումից հետո, որը կառավարության որոշմամբ փորձնական կիրառվում է այս մարզերում, սա տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն են:
Տաթև համայնքից «Ազատության» թղթակցի փոխանցած նախնական տվյալներով՝ այստեղ հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Մուրադ Սիմոնյանը:
Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ