Քիչ առաջ նախագահականում Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով:
«Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը, իր տեսլականը՝ ինչպես ենք կյանքի կոչելու Սահմանադրական բարեփոխումները», - ելույթից հետո լրագրողներին հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ անդրադարձ կատարվե՞լ է Դաշնակցության մասնակցությանը այդ գործընթացին, Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ ոչ:
Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ հարց չի քննարկվել, եղել է նախագահի ծրագրային, հայեցակարգային ելույթը:
«Դաշնակցության հետ համագործակցության մասին խոսք չի գնացել, խոսքը գնացել է կուսակցությունների դերակատարման, դերի բարձրացման մասին: Զուտ կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի եղել», - ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ նախագահի ցանկացած ելույթից հետո շատ բան փոխվում է և չի կարող չփոխվել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության»-ը հայտնել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը «տալու է բոլոր հարցերի պատասխանները», այդ թվում նաև, թե ինչո՞ւ է որոշում կայացրել համագործակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ:
Մանրամասները՝ քիչ անց