Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Մյունխենում Հյուսիսային Կորեայի խնդիրը քննարկել է իր չինաստանցի գործընկերոջ հետ:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Յանգ Յին պատրաստակամություն է հայտնել աջակցել ՄԱԿ-ին Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումների համար պատժամիջոցների ենթարկելու առնչությամբ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ Ջոն Քերրին վերահաստատել է Կորեական թերակղզում կայունության պահպանման վեաբերյալ Միացյալ Նահանգների հորդորները և Չինաստանին կոչ է արել կիրառել իր ազդեցությունը՝ Փհենյանի վրա միջազգային հանրության ճնշումները մեծացնելու հարցում: