Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կընտրի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին:
Օմբուդսմենի թեկնածության համար պայքարում են ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը և «Ալյանս» կուսակցության վարչության նախկին անդամ Նարեկ Ալոյանը: