Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քննարկում է Հայաստանին «զենք վաճառած ընկերության» դեմ հայց ներկայացնելու հարցը


Ադրբեջանը դիտարկում է Հայաստանին «դիպուկուհար հրացաններ վաճառած» ընկերության դեմ դատական հայց ներկայացնելու հարցը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ըստ գործակալության՝ խոսքը բրիտանական Accuracy International և ֆրանսիական PGM Precision ընկերությունների մասին է։ Նրանց ադրբեջանական կառավարությունը կասկածում է Հայաստանին զենք վաճառելու մեջ: Հայցը ներկայացնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստվում է դիմել հատուկ իրավաբանական ընկերության, նաև փոխանցում է լրատվամիջոցը։ Գործակալությունը նշում է, որ չի հաջողվել պարզել, թե ինչ քանակության զենք են վաճառել այս ընկերությունները, հայտնի է միայն, որ «այդ ընկերությունների արտադրած զենքը վաճառվել է մեկ այլ ընկերության միջնորդությամբ», որի անունը նույնպես հայտնի չէ ադրբեջանական կառավարությանը։

ԱՊԱ-ն հիշեցնում է, որ 2012 թվականին Ադրբեջանին զենք վաճառելու փորձի և օրենսդրություն խախտելու համար բրիտանացի զինավաճառ Մայքլ Ռեյնջերը 3.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG