Մատչելիության հղումներ

Չերնոգորիան արգելում է Ռուսաստանի փոխվարչապետի մուտքը երկիր


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չի կարող այցելել Չերնոգորիա, հաղորդում է սերբական РТС հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը։

Ըստ աղբյուրի, Ռուսաստանի փոխվարչապետին Չերնոգորիա է հրավիրել ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» կոալիցիայի պատգավոր Միլան Կնեժևիչը։

«Դմիտրի Ռոգոզինը գտնվում է ռուսաստանցի այն քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը Չերնոգորիա արգելված է կառավարության որոշման համաձայն՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով», - հայտարարել է երկրի արտաքին գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG