Թեև այսօր լրանում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, առայժմ հստակություն չկա, թե ով կղեկավարի գերատեսչությունը։
Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանն այսօր բացառեց, որ ծառայության պետի պաշտոնում ինքն է փոխարինելու Գորիկ Հակոբյանին։
«Մեկ օր էլ սպասեք ամեն ինչ կիմանաք։ Ես բացառում եմ, որ կարող է ես լինեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Գորիկ Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի նոյեմբերից։ 2011 թվականին նախագահի հրամանագրով նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
Մանրամասներն՝ այստեղ։