Մատչելիության հղումներ

Իրանը նշում է 1979 թվականի Իսլամական հեղափոխության տարեդարձը


Իրանցիներն այսօր նշում են Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձը։

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում այսօր հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ուղղված կոչեր են հնչեցնում։

1979 թվականի փետրվարի 11-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի աջակիցները գահընկեց արեցին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահ Մուհհամադ Ռեզա Փահլավիին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG