Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։