Մատչելիության հղումներ

Սիրիայում 10 հազար ՌԴ քաղաքացի է բնակվում


Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակ
Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակ

Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակը հայտարարել է, թե պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայում 10 հազար ՌԴ քաղաքացի է բնակվում ներկա դրությամբ։

Կինշչակը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հստակեցրել է, որ այդ թիվը ներառում է նաև խառը ամուսնությունների արդյունքում ռուսաստանյան անձնագիր ձեռք բերած անձանց։

Նա նաև տեղեկացրել է, որ դժվարանում է տրամադրել Սիրիայում գտնվող ռուսաստանցիների թվաքանակի մասին հստակ տեղեկատվություն, քանի որ շատ ռուսաստանցիներ նախընտրում են չգրանցվել հյուպատոսարանում։ Դեսպանի խոսքով՝ ՌԴ քաղաքացիները Սիրիայից օդանավերով տեղահանվելու հնարավորություն ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG