Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ղարաբաղի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են Հայաստանի և Ղարաբաղի համանուն գերատեսչությունների միջև գործակցությանն առնչվող մի շարք հարցեր: