Մատչելիության հղումներ

Նաիրիտցիներն իրենց երեք ամսվա աշխատավարձն են պահանջում


Նաիրիտցիները նստացույց են անում կառավարության շենքի մոտ, արխիվ
Նաիրիտցիները նստացույց են անում կառավարության շենքի մոտ, արխիվ

«Նաիրիտ» գործարանի աշխատողներն այսօր վաղ առավոտից գործարանի մոտ էին՝ պահանջելով իրենց երեք ամսվա աշխատավարձը։

Գործարանը չի վճարել 450 աշխատողների 2015 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և այս տարվա հունվար ամիսների աշխատավարձը։ «Երկու տարվա պայքարից հետո մի կերպ ստացանք աշխատավարձը, բայց պատմությունը կրկնվում է, ասել էին մինչև փետրվարի 7-ը կտան, բայց նորից ուշացնում են», - «Ազատության» հետ զրույցում նշեց աշխատակիցներից մեկը։

«Նաիրիտի» ներկայիս և նախկին աշխատողների 18-24 ամիսների աշխատավարձի պարտքը, հիշեցնենք, մարվեց նրանց նստացույցերից ու ճանապարհներ փակելուց հետո, սակայն՝ ուշացման հետևանքով առաջացած տույժերից ու տուգանքներից հրաժարվելու պայմանով։

Այս անգամ գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը խոստացավ, որ մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի մինչև այս ամսվա 20-ը։ «Մնացած գումարի մասին մտածում ենք», - ասաց տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG