Մատչելիության հղումներ

Մեդվեդևը խոստացել է «հաղթահարել դժվարությունները»


Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը "Единая Россия" կուսակցության համագումարի ժամանակ այսօր հայտարարել է, որ երկրի բյուջեի խնայողությունները նախ պետք է սկսել կառավարությունից:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի «հաղթել հիմա» և ոչ թե «նավթի գնի աճի ժամանակ»: Մեդվեդևը հիշեցրել է 2009-2011 թվականների տնտեսական ճգնաժամը, ասելով, թե այդ ժամանակ երկիրը հաղթել է: «Ռուսաստանի կառավարությունը գիտի՝ ինչ անել և ինչպես հաղթահարել»,- ասել է ՌԴ վարչապետը:

Միևնույն ժամանակ, Իրկուտսկում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են Մեդվեդևի հրաժարականը: Ցուցարարները բողոքել են, որ կառավարությունն «անհիմն» բարձրացրել է բեռնափոխադրող ընկերությունների համար սահմանված հարկերը: Ակցիայի մասնակիցները բողոքել են նաև ոստիկանական բաժիններում տեղի ունեցող խոշտանգումների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG