Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ու Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև գործակցությունը:
Կողմերը դիտարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության համատեղ առաջնահերթությունների այլ ուղղություններով համագործակցություն նախաձեռնելու նպատակահարմարությունը: