Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցանկանում է 10 դոլար հարկ գանձել ԱՄՆ-ի տարածքում արդյունահանված նավթի յուրաքանչյուր բարելի համար:
Նոր հարկատեսակից ստացվելիք գումարը նախատեսվում է ծախսել բնապահպանական և ենթակառուցվածքային նախագծերի վրա:
Օբաման մտադիր է այս առաջարկը պաշտոնապես ներկայացնել հաջորդ շաբաթ՝ 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:
Կոնգրեսը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներինն է, ամենայն հավանականությամբ կմերժի նախագահի առաջարկը։