Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Պաշտպանության բանակի շտաբում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և առաջնային գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG