Մատչելիության հղումներ

Սպիտակի բնակչին մեղադրանք է առաջադրվել ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի համար


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Ն. Դարչինյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, մուտք է գործել Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում գտնվող թիվ 29/25 ընտրատեղամաս և փորձել է քվեարկել այլ անձանց փոխարեն՝ քվեարկած քվեաթերթիկներով ծրարները քվեատուփը գցելու միջոցով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. ընտրական հանձնաժողովի անդամ Լ. Դավթյանը նկատել է և խոչընդոտել, փոխանցում է Քննչական կոմիտեն։

Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG