Մատչելիության հղումներ

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ, տևական սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը, փոխանցում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Սպիտակում, Սիսիանում և Գորիսում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ, ասված է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG