Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը հորդորել է Ռուսաստանի իշխանություններին արձագանքել Կադիրովին


Ռուսաստանում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկաս, արխիվ
Ռուսաստանում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկաս, արխիվ

Ռուսաստանում Եվրամիության դեսպան Վիգաուդաս Ուշացկասը կարծում է, որ երկրի իշխանությունները պետք է անհապաղ արձագանքեն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարություններին՝ ուղղված ընդդիմությանն ու քաղաքական գործիչ Միխայիլ Կասյանովին։

Ինչպես հաղորդում է Մոսկվայում ԵՄ պաշտոնական ներկայացուցչության պաշտոնական կայքը, Ուշացկասի և Կասյանովի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում դեսպանն ասել է, որ ցնցված է սպանության բացահայտ սպառնալիքից։

Նախօրեին Չեչնիայի ղեկավարը «Ինստագրամ»-ում տեղադրել է տեսանյութ, որում օպտիկական նշանի տակ է պահել Կասյանովին և Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերին։

Ուշացկասի կարծիքով, ընդդիմության հասցեին Կադիրովի վերջին հայտարարությունները «անընդունելի են ժողովրդավարական հասարակությունում»։ Երեքշաբթի օրը «Յաբլոկո» կուսակցության մոսկովյան մասնաճյուղի ներկայացուցիչ Սերգեյ Միտրոխինը Անվտանգության դաշնային ծառայությունից պահանջել է գործ հարուցել Կադիրովի նկատմամբ՝ ծայրահեղականության կոչեր հնչեցնելու հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG