Մատչելիության հղումներ

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով Եգիպտոսում յոթ մարդ է զոհվել


Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակը, արխիվ
Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակը, արխիվ

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով Եգիպտոսում յոթ մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել Կահիրեից ոչ հեռու, երկաթուղու և ավտոճանապարհի չկարգավորվող խաչմերուկում:

Եգիպտոսում ճանապարհային ենթակառուցվածքները հայտնի են իրենց անմխիթարական վիճակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Եգիպտոսում տարեկան 12 հազար մարդ է զոհվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG