Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կարող է սահմանափակել համացանցը


Ադրբեջանը կարող է սահմանափակումներ մտցնել համացանցի նկատմամբ․ երկրի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ նման որոշումը պայմանավորված է վերջին շրջանում համացանցում տարածվող «մեդիա-շշուկների» ավելացմամբ:

«Համացանցային լրատվամիջոցներում տարատեսակ շշուկներ, ոչ օբյեկտիվ և նույնիսկ սադրիչ նյութեր են տարածվում տարբեր թեմաների՝ հակամարտության գոտում տեղի ունեցող պատահարներից մինչև Ադրբեջանում վերջին տեղական իրադարձությունների վերաբերյալ: Սրանց համար հիմնականում հիմք են հանդիսանում սոցիալական ցանցերը»,- ըստ «Թուրան» գործակալության՝ ասել է Հասանովը:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև հավելել է, որ ինտերնետում նման հաղորդագրությունները հրապարակվում են առանց վերստուգման և «շփոթմունքի մեջ են գցում հասարակությանը»:

Որպես օրինակ՝ Ալիևի օգնականը ներկայացրել է ադրբեջանական մանաթի արժեզրկումից հետո հրապարակված արտասահմանցի փորձագետների պնդումները, թե Ադրբեջանը չի կարող դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նրա խոսքով՝ սա «ակնհայտ թշնամական դիրքորոշում է ժողովրդի և պետության հանդեպ»:

«Հնարավոր է, որ նման դեպքերից խուսափելու համար միջոցներ կձեռնարկվեն ինչպես օրենսդրական կարգով, այնպես էլ գործնական բնագավառում»,- ասել է Հասանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG