Կառավարությունն այսօր թույլատրեց Արաբական Միացյալ Էմիրություններին հողամաս ձեռք բերել Հայաստանում։ Ըստ որոշման՝ ԱՄԷ-ը կարող է Երևանի Ազատության պողոտա 1/16 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել` դեսպանի կեցավայրի տեղակայման համար:
Մեկ այլ՝ «Գույքի նվիրատվության մասին» որոշմամբ, գործադիրը Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.7 հեկտար մակերեսով հողամասը նախ նվիրեց Հայաստանի Հանրապետությանը, ապա սեփականության իրավունքով անհատույց փոխանցեց ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար: