Ռյազանի շրջանային դատարանն այսօր որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Բոլոտնայայի գործով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Մարգոլինին, Թվիթերում տեղեկացրել է վերջինիս պաշտպանը:
Երեկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչն ասել էր, որ պատրաստվում է բողոքարկել Եվրադատարանի որոշումը Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո դատապարտված 3 անձի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: