«Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ», - այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկունը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ցանկացած ոլորտում, և շարունակել․ - «Ադրբեջանն ի վիճակի է ուժեղացնել իր պաշտպանությունը, և մենք նրան աջակցություն կցուցաբերենք դրանում»:
Ջոշկունը ասել է նաև, թե «քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա:
Ըստ թուրք դիվանագետի՝ պետք է ուշադիր և զգույշ լինել այն ուժերի նկատմամբ, որոնք կարող են վնաս հասցնել երկու երկրների կապերին: