Եվրոպական միության դատարանը չեղյալ է համարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցների հաշիվները սառեցնելու վերաբերյալ Եվրամիության որոշումը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, նրա որդու, նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի, առևտրի և էներգետիկայի նախկին նախարար և պատգամավոր Սերգեյ Կլյուևի հաշիվները սառեցնելու վերաբերյալ Եվրամիությունը որոշում էր կայացրել 2014 թվականի մարտին: Նախկինում պաշտոնատար անձինք ներառված էին «սև ցուցակում»՝ պետական միջոցները մսխելու մեղադրանքով: