Բելառուսական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են երկու երկրների քաղաքական ու առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ։