Իրանը կարող է ավելի լավ հարաբերություններ ունենալ Միացալ Նահանգների հետ, սակայն Վաշինգտոնը պետք է փոխի իր «թշնամական» դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Հռոմում ասուլիսի ժամանակ, շեշտելով՝ «ամեն ինչ Վաշինգտոնի ձեռքում է»։
Նույն օրը ավել ուշ Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Ակնկալվում է, որ այցի ընթացքում մի շարք կոմերցիոն հարցեր կքննարկվեն, այդ թվում՝ համագործակցության պայմանագիր կնքվի Peugeot ավտոմոբիլաշինական ընկերության հետ, նաև պայմանավորվածություն ձեռք կբերվի 114 Airbus մարդատար օդանավ գնելու վերաբերյալ: