Մատչելիության հղումներ

ՌԴ-ն պարզաբանել է ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումները. ՍԱՊԾ


Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը պարզաբանում է տարածել Հայաստանից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Հաշվի առնելով ԶԼՄ-երով տարածված թյուր տեղեկատվությունը, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվել են Հայաստանից կաթնամթերքի արտահանման սահմանափակումներ, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա»:

Ծառայությունը նշել է, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաև նախկինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG