Financial Times հեղինակավոր պարբերականի լրագրողները 24-ժամյա բողոքի ակցիա կանցկացնեն: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:
Սա առաջին բողոքի նման գործողությունը կլինի վերջին 30 տարիների ընթացքում:
Թերթի աշխատակիցները դժգոհում են նոր սեփականատիրոջ՝ ճապոնական կորպորացիայի գործողություններից, որի որոշմամբ՝ աշխատողների կենսաթոշակային ֆոնդից տարեկան 6 միլիոն դոլար պետք է հատկացվի պարբերականի ծախսերը հոգալու համար: