Հունվարի 26-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Միացյալ Նահանգների Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի (Colorectal Surgery Institute) և Գալուստ Յուքարի (Pacific Shore Medical Group) կողմից:
Առաջին նախագահի գրասենյակը փոխանցում է, որ վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Հայաստանի առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում:
Ըստ գրասենյակի հաղորդագրության, Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:
Հունվարի 15-ին, հիշեցնենք Հայաստանի հիմնադիր նախագահը Գլենդեյլ քաղաքի նույն հիվանդանոցում ենթարկվել էր աղիքային քաղցկեղի վիրահատության: