Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել


Լուսանկարը՝ Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքէջի

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքէջը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ օրենքի, Վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել միայն նույն դատարանի դատավորները, ուստի միայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները, հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի փետրվարի 8-ը, կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG