Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկեն երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Արաղչին կարևորել է կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում՝ հնարավոր բոլոր վտանգների, այդ թվում՝ ահաբեկչության ու աղանդավորության դեմ պայքարելու համար: