Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Միաժամանակ այսօր հայտնի դարձավ, որ նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է մերժել խափանման միջոցը փոխելու մասին Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը։
Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պատրաստվում է գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդություն ներկայացնել։
Վերաքննիչ դատարանի առջև, Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով այսօր բողոքի ակցիա էր տեղի ունենում, որին մասնակցում էր նաև «Նոր Հայաստան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։
Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, կալանավորվեց հունվարի 3-ին՝ Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ