Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի


Ձնահեռացման աշխատանքներ Հայաստանի ավտոճանապարհներից մեկի վրա, հունվար, 2016թ․
Ձնահեռացման աշխատանքներ Հայաստանի ավտոճանապարհներից մեկի վրա, հունվար, 2016թ․

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գումրի-Բավրա, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գումրի-Վանաձոր, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ալավերդի, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Մեղրի-Կապան, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG