Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Չինաստանը համաձայնել են զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել առևտուրը՝ առաջիկա 10 տարիներին առևտրաշրջանառությունը հասցնելով 600 միլիարդ դոլարի: Այս մասին Ռոհանին հայտարարել է երեկ Թեհրանում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո:
Ծինփինը աշխարհի խոշորագույն պետությունների նախագահներից առաջինն է, ով այցելել է Իրան՝ իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո: