Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է երթևեկության հնարավոր դժվարությունների մասին


Ձյան մաքրման աշխատանքներ Երևանում
Ձյան մաքրման աշխատանքներ Երևանում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալների համաձայն, այսօր՝ հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի:

«Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։ Հարկ է նշել, որ թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականացվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի»,- ասված է քաղաքապետարանի հայտարարությունում։

Քաղաքապետարանը երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, հորդորում է երևանցիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանել ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։ Քաղաքապետարանը կոչ է անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների (514-152, 514-187, 514-236, 1-08) կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

«Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալում ենք մեր համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG