ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր միաձայն ընտրվել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ:
Բուհի լրատվական ծառայությունը հայտնում է՝ խորհրդի նիստին մասնակցող կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանն ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը: Ըստ նախարարի՝ 2015-ի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ:
Հովհաննես Հովսեփյանը բուհի կառավարման խորհրդի անդամներին վստահեցրել է, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում: