Մատչելիության հղումներ

Սիրիայի բանակը զինյալներից ետ է գրավել հայաբնակ Ղնեմիե գյուղը


Սիրիայի կառավարական բանակի զինվորականներ, արխիվ
Սիրիայի կառավարական բանակի զինվորականներ, արխիվ

Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի շարք գյուղեր, որոնց թվում՝ հայաբնակ Ղնեմիեն, որի բնակչությունը գյուղից հեռացել էր 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժման պատճառով։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ վկայակոչելով «Շաամ Թայմզ» լրատվական գործակալության հաղորդագրությունը:

Պողիկյանը նշեց, որ Ղնեմիեում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1875 թվականին գյուղի բնակչության կողմից։ Սակայն, տեղացի տարեցների վկայությամբ, 1875-ը վերանորոգման տարին է, իսկ եկեղեցին մոտավորապես 300 տարվա հնության է։

Նախքան սիրիական պատերազմը Ղնեմիե գեղատեսիլ գյուղում սիրիահայ միությունները իրենց տարեկան ճամբարներն ու արշավներն են կազմակերպել, իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող կիրակին ուխտագնացություն էր կազմակերպվում դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի, փոխանցեց «Գանձասար»-ի խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG