Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի դատախազության համակարգում:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից, Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից, Արմեն Մարուխյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Հայաստանի գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից, Տիգրան Ամբարյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից, Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից, Հրաչյա Այվազյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Հայաստանի զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից, Արման Ասլանյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ, Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG