Ներգաղթյալների հոսքից պաշտպանվելու համար Մակեդոնիան կփակի Հունաստանի հետ սահմանը, որտեղ կուտակվել է արդեն մոտ 600 մարդ։
BBC-ի փոխանցմամբ՝ իշխանությունները պատճառաբանել են, որ Մակեդոնիայում ներգաղթյալների հետ կապված վիճակը բացասաբար է ազդում երկրում կյանքի վրա։
Ավելի վաղ էլ Սերբիան և Խորվաթիան էին հայտարարել, որ այլևս ներգաղթյալների չեն ընդունի: Ավստրիան ևս հայտարարել էր Շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցման մասին։