Մատչելիության հղումներ

Մեկ տարում Իրաքում բռնության զոհ է դարձել ավելի քան 18 հազար խաղաղ բնակիչ


Իրաքցի միգրանտներ, արխիվ
Իրաքցի միգրանտներ, արխիվ

2014 թվականից մինչև անցյալ տարվա դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրաքում բռնության զոհ են դարձել ավելի քան 18 հազար 800 խաղաղ բնակիչներ, ավելի քան 36 հազարը վիրավորվել են։

Նույն ժամանակահատվածում 3.2 միլիոն իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ դառնալով ներքին փախստական։ Շուրջ 3.5 հազար կանայք և երեխաներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից գերեվարված են, և նրանց հետ վերաբերվում են ինչպես ստրուկների։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի նոր զեկույցը, որը կազմել են կազմակերպության իրաքյան առաքելության փորձագետները։

Զեկույցի հեղինակները հիմնվում են տուժածների և միջադեպերի ականատեսների վկայությունների վրա։

ՄԱԿ-ը միևնույն ժամանակ ընդգծում է, որ զոհերի, վիրավորների, փախստականների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG