Նիդերլանդների Հես քաղաքում երեկ երեկոյան հարյուրավոր ցուցարարներ ի նշան բողոքի քաղաքապետարանի մոտ ակցիաներ են կազմակերպել՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով փախստականների կենտրոն բացելու որոշման վերաբերյալ:
Անկարգությունների մասնակիցները պայթուցիկ սարքեր և ձվեր են նետել քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքային իշխանությունները, որոնք այդ պահին փախստականների հարցերի շուրջ խորհրդակցություն էին անցկացնում, տարհանվել են:
Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է վերականգնել կարգուկանոնը քաղաքում:
Բողոքի ցույցին մասնակցել է շուրջ հազար մարդ: Սա Նիդերլանդներում առաջին նմանատիպ ակցիան չէ վերջին շրջանում: