Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) տեղեկացնում է, որ ժամը 14:20-ի դրությամբ Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բաց է:
Նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, հիշեցնենք, այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վրաստանի տարածքում Նինոծմինդա-Ժդանովկա ճանապարհահատվածում ուժեղ ձնաբքի պատճառով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար», - ասված էր հաղորդագրությունում:
ՏԿԱԻՆ-ը հորդորում էր քաղաքացիներին՝ առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց, և հայտնում, որ Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: