Սերբիայի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը առաջարկում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Դա իմ որոշումն է, այդ որոշումը Սերբիայի ապագայի համար է, Սերբիան պետք է վճռի` անդամակցե՞լ Եվրամիությանը, թե՞ ոչ», - ասել է Վուչիչը իր առաջնորդած Սերբիայի առաջադիմական կուսակցության ժողովում։ Այդ կուսակցությունը 2014 թվականին մեծ առավելությամբ հաղթել է խորհրդարանական ընտրություններում։