Մատչելիության հղումներ

Գառնիկ Մարգարյանը և Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին


Գառնիկ Մարգարյան, արխիվ
Գառնիկ Մարգարյան, արխիվ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմամբ, Նորք թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին:

Ըստ ԱԱԾ-ի, երկուսն էլ կասկածվում էին «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ»։ Մինչդեռ, ինչպես դատարանի բակում հայտարարեցին Մարգարյանի և Առաքելյանի պաշտպանները, երկուսն էլ հերքում են իրենց առնչությունը զինված խմբավորմանը:

Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողներին փոխանցեց իր պաշտպանյալի խոսքերը, թե իշխանություններն այս քայլին գնալով՝ «քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG