Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, հանդիպմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։