Մատչելիության հղումներ

Շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

«Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - ասված է Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG